Արմինֆո. Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի հնագիտական հետազոտությունների բրիտանական դպրոցի տնօրեն պրոֆեսոր Ռեբեկա Սուիթմանի հետ։
Հունաստանում Հայաստանի դեսպանության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են հայկական հետազոտական հաստատությունների հետ հնարավոր համագործակցության հեռանկարները։
Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հունաստանի և Հայաստանի միջև առկա է բարձր մակարդակի համագործակցություն բոլոր մակարդակներում։ Չնայած դրան՝ մշտապես առկա է հնարավորություն էլ ավելի լավ ներկայացնելու գիտական և մշակութային ձեռքբերումները և հետազոտական ինստիտուտների դերն այդ առումով անգնահատելի է։
Դեսպանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող Հին Հունաստանին առնչվող հետազոտությունները և հին հունարենից թարգմանությունները, որոնց ներկայացման շրջանակներում կողմերը պայմանավորվել են համագործակցել։
Դեսպանն անդրադարձել է Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև վերջերս կայացած համագործակցությանը, որի արդյունքում շուրջ կես տարի Հին Հայաստանին առնչվող ցուցանմուշները ցուցադրվել են Երևանում։
Ռեբեկա Սուիթմանը արձագանքել է, որուրախ է տեսնել դեսպան Մկրտչյանին Աթենքի բրիտանական դպրոցում, ներկայացրել է դպրոցի հարուստ պատմությունը և հանդիպումից հետո դպրոցում շրջայց կազմակերպեց նրա համար։ Նա նաև ցանկություն է արտահայտել անձամբ այցելել Հայաստան և ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանի պատմությանը։