Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ-ում ներկայացրել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի Երևան այցի օրակարգը:
Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության, մայիսի 20-21-ը Լավրովն աշխատանքային այցով կժամանի Երևան, որտեղ նախատեսված են նրա հանգամանալից բանակցությունները ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, սպասվում են զրույցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
"Շփումները կընթանան ի զարգացումն 2024 թվականի հոկտեմբերի 8-ին բարձրաագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև Ա.Ս. Միրզոյանի ՝ հունվարի 21-ին Մոսկվա կատարած այցի արդյունքների։ Օրակարգում երկկողմ համագործակցության, եվրասիական ինտեգրացիոն միավորումների գծով փոխգործակցության, միջազգային հարթակներում, առաջին հերթին, ՄԱԿ-ում դիրքորոշումների համակարգման հարցերի լայն շրջանակի քննարկումն է: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն առարկայական մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության խնդիրների, այդ թվում ՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացների հեռանկարների շուրջ: "Նախատեսվում է ստորագրել 2025-2026 թվականների միջգերատեսչական խորհրդատվությունների ծրագիրը", - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Լավրովը նաև ելույթ կունենա Հայ-ռուսական համալսարանում՝ ռուսական բուհերի մասնաճյուղերի դասախոսների, ուսանողների և փորձագիտական հանրության առջև, ինչպես նաև կհանդիպի հայրենակիցների հետ՝ Ռուսական տանը:
Ավանդույթի համաձայն, ծաղիկներ կդրվեն Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ, և ծաղկեպսակ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:
"Մոսկվայում ակնկալում են, որ այցը կնպաստի Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ քաղաքական եւ միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, կհանգեցնի փոխըմբռնման աճի եւ կողմերից յուրաքանչյուրի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխընդունելի հանգուցալուծումներ գտնելուն", - հավելել են ՌԴ ԱԳՆ-ում: