Արմինֆո. Հայաստանն առաջարկել է Կիպրոսի հետ համագործակցության մակարդակը հասցնել մինչեւ ռազմավարական գործընկերության։ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դեմետրիուն դրական է գնահատել այդ նախաձեռնությունը: Այդ մասին մայիսի 19-ին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Դեմետրիուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների նախագահները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաեւ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության հեռանկարները:
<Ինձ համար այսօր շատ կարևոր և հաճելի օր է, քանի որ գործընկերս Հայաստանի Հանրապետության ամենավառ գործընկերներից մեկն է միջազգային հարթակներում: Այն հարթակներում, որտեղ ներկայացված է գործընկերը, մենք ունենք երկու <խոսափող>, մենք երկու անգամ ավելի շատ ենք ներկայացված, ինչի համար շնորհակալ եմ տիկին Դեմետրիուին և բարեկամ Կիպրոսին։ Հայաստանը նույնպես Կիպրոսի և Կիպրոսի ժողովրդի կողքին է", - ասել է նա։
Սիմոնյանը Դեմետրիուին ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Նա անդրադարձել է նաև անհետ կորածների և Բաքվում պահվող գերիների հարցին։
"Կա լիակատար ըմբռնում, մեր շահերի համընկնում", - ամփոփել է Ալեն Սիմոնյանը:
Նշենք, որ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դեմետրիուի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով: