Արմինֆո.Հայաստանի իշխանությունները փորձում են կոծկել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փաստը՝ 2026թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունների պատճառով։ Մայիսի 16-ին ճեպազրույցում նման կարծիք է հայտնել Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա, մասնավորապես, նշել է, որ արդեն մեկ ամսից ավելի ադրբեջանական զինուժը գնդակոծում է սահմանամերձ բնակավայրերը։ Մինչդեռ, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները ճնշում էին գործադրում սահմանամերձ համայնքների բնակիչների վրա, որպեսզի վերջիններս այդ գնդակոծությունների մասին տեղեկատվություն չտարածեն:
Աբրահամյանի կարծիքով, իշխանությունների նման դիրքորոշումը պայմանավորված է խաղաղության առասպելական տեսլականը պահպանելու նրանց փորձով, հակառակ դեպքում ընտրություններից առաջ դա նրանց կդնի ծայրահեղ ոչ շահեկան վիճակի մեջ:
Միևնույն ժամանակ, նա լուրջ մտահոգություն է հայտնել, որ ադրբեջանական կողմն ակտիվորեն գնում է սպառազինության մեծ խմբաքանակներ, այդ թվում ՝ Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից և եվրոպական որոշ երկրներից: Քանի որ միջազգային կազմակերպությունները և հենց Ադրբեջանը վերջին տարիներին տեղեկատվություն չեն տարածում գնվող սպառազինության մասին, ըստ պատգամավորի, Հայաստանը հնարավորություն չունի օբյեկտիվորեն գնահատելու ռազմաքաղաքական իրավիճակը և ճիշտ արձագանքելու հնարավոր սպառնալիքներին:-