Արմինֆո. Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հրամանագրով կարգալույծ է հռչակվել Վիրահայոց թեմի Մառնեուլի շրջանի հայոց հոգևոր հովիվ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը։
Ինչպես հաղորդել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, հրամանագրի համար հիմք են ծառայել Զավեն վարդապետ Յազիչյանի՝ հոգևոր ծառայության վայրն ինքնակամ լքելու վերաբերյալ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի դիմումը և կարգապահական հանձնախմբի եզրակացությունը:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Սարգիս Յազիչյան ավազանի անունով: