Արմինֆո.Հայաստանի իշխանությունները որոշել են երկու ամսով երկարաձգել անհետ կորած զինծառայողների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու ժամկետը։ Որոշումն ընդունվել է մայիսի 15-ին կառավարության հերթական նիստում։
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի "2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության միջոցառումները հաստատելու մասին" որոշմամբ նախատեսվում է սոցիալական աջակցություն ցուցաբերել զինծառայողի ընտանիքին՝ ամենամսյա դրամական վճարի տեսքով, ներառյալ 2025 թվականի մարտը, ամսական 300 000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան մինչև դատարանի կողմից անհետ կորած զինծառայողին անհետ բացակայող ճանաչելը:
2025թ. ապրիլի 1-ից դադարեցվել է աջակցության տրամադրումը 21 անհետ կորած զինծառայողի ընտանիքի, ում նկատմամբ 2025 թվականի դրությամբ նրանց անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատական ակտեր չեն կայացվել: Ստեղծված հանգամանքներով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի մայիսը ներառյալ։
Շահառու հանդիսացող 21 անհետ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար 2025 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ֆինանսավորումը կկազմի 12 600 000 դրամ: