Արմինֆո. Հայաստանի դպրոցներում երեխաների ընդունելության տարիքային շեմը որոշ դեպքերում կարող է բարձրացվել մինչեւ 7 տարեկան։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Հարգելի ծնողներ, դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։ Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով ձեր դիտարկումները», - գրել է ԿԳՄՍ նախարարը։
Նշենք, որ, ըստ գործող կարգի, ուսումնական հաստատության առաջին դասարան կարող են ընդունվել այն երեխաները, որոնց 6 տարին կլրանա մինչև օրացուցային տարվա ավարտը՝ ներառյալ դեկտեմբերի 31-ը: