Արմինֆո. Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ ստորագրվել է հուշագիր՝ կոմբինատի հարևանությամբ գտնվող 15-16-րդ դարերի եկեղեցին այլ վայր տեղափոխելու վերաբերյալ: Այդ մասին ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Նրա ասելով՝ եկեղեցու տեղափոխման գործընթացը պայմանավորված է պատմամշակութային նշանակության օբյեկտը հետագա ավերումից փրկելու անհրաժեշտությամբ: Ինչպես նշել է փոխնախարարը, եկեղեցին կապամոնտաժվի և կտեղափոխվի այլ վայր։ ԿԳՄՍՆ-ին առընթեր գիտամեթոդական խորհուրդն արդեն տվել է համապատասխան թույլտվությունը, այժմ հերթը ՀՀ կառավարությանն է: