Արմինֆո. Այրել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ավտոմեքենան, որը կայանված էր նրա տան բակում։ Այդ մասին ասվում է "Մայր Հայաստան" խմբակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի հայտարարությունում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո-ին:
Քաղաքական գործիչը նշել է, որ հրշեջներն ու ոստիկաններն արդեն ավարտել են իրենց աշխատանքը դեպքի վայրում։ «Գևորգը միջանձնային հարաբերություններում կոնֆլիկտային չէ և չունի անձնական թշնամիներ։ Սա նրա հանրային կարգավիճակից բխող գործունեությանն ի պատասխան արված քայլ ենք գնահատում», - գրել է Թեւանյանը։
Ստեփանյանն, իր հերթին, հրապարակված տեսանյութում ցույց է տվել միջադեպի հետևանքները, նշելով, որ ողջ մեքենան այրվել է: Նա պատմել է, որ անհայտ անձինք կոտրել են ավտոմեքենայի ապակին և հրկիզել իր կնոջ մեքենան։ Ընդ որում, նա հավելել է, որ այդ միջադեպն իրեն չի զարմացրել և սպասելի է եղել։
"Մենք վերադարձանք 90-ականներին, երբ մեքենաներ էինք այրում։ Իրակաանում, նրանց, ովքեր դա արել են, հաջողվել է ցույց տալ իրենց իրական դեմքը ։ Բայց այդ կերպ դուք ոչնչի չեք հասնի, ինչ էլ որ փորձեք անել, միեւնույն է, պատասխանատվություն եք կրելու ձեր գործողությունների համար", - հայտարարել Է Ստեփանյանը։
Քաղաքական ուժը վստահ է, որ այդ գործողությունները հաջորդել են այն բանից հետո, երբ Ստեփանյանը բացահայտել է մի շարք կոռուպցիոն սխեմաներ մայրաքաղաքի քաղաքապետարանում: