Արմինֆո. Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը ոսկե մեդալ է նվաճել Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի պատանեկան առաջնությունում՝ երկամարտում ցույց տալով 330 կգ (145+185 կգ) արդյունք:
Ինչպես հաղորդում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը, առանձին վարժություններում ևս մեր ծանրորդն արժանացել է ոսկե մեդալներին:
Պոկում վարժության երեք հաջող մոտեցմամբ Գրիգորը բարձրացրել է 138, 142, 145 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 175, 180 ու 185 կգ կշռող ծանրաձողերը: