Արմինֆո. Ադրբեջանի ԱԳՆ-ում զայրացած հռետորաբանություն են ծավալել Ռուսաստանի հասցեին՝ այն բանից հետո, երբ ադրբեջանցի պատգամավոր Ազեր Բադամովին արգելել են մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք:
Ինչպես հայտնի է դարձել ԶԼՄ-ներից, երեկ Բադամովին, ով ադրբեջանական պատվիրակության կազմում ուղևորվում էր Աստրախան, Մոսկվայի օդանավակայանում ձերբակալել են ռուս սահմանապահները: Նրանք Բադամովին տեղեկացրել են, որ նա ենթակա է արտաքսման երկրից, քանի որ Ռուսաստանում անցանկալի անձ է։
Ադրբեջանի ԱԳՆ-ում վրդովվել են, որ Ռուսաստանը "առանց նախազգուշացման և բացատրության" ձերբակալել է պատվիրակության կազմում գտնվող Բադամովին: Բաքվում Ռուսաստանի գործողություններն անվանել են "ոչ բարեկամական քայլ" և Ռուսաստանից "պարզաբանումներ պահանջել այդ հարցի վերաբերյալ":
Ավելի վաղ Բադամովը ոչ համարժեք մեկնաբանություններ էր հնչեցրել ռուս պատգամավոր Նիկոլայ Վալուևի հասցեին: