Արմինֆո. "Մենք շարունակելու ենք ապատեղեկատվության դեմ պայքարին և տեխնոլոգիական սրընթաց առաջընթացի առնչությամբ ծագող խնդիրների հաղթահարմանն ուղղված ջանքերը", - X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
"Մամուլի ազատության համաշխարհային օրը մենք վերահաստատում ենք մեր հաստատակամ հանձնառությունը մամուլի ազատությանը՝ որպես մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության կարևորագույն բաղադրիչ։ Առաջնորդվելով նույն տրամաբանությամբ ՝ մենք շարունակելու ենք ապատեղեկատվության դեմ պայքարին և տեխնոլոգիական սրընթաց առաջընթացի առնչությամբ ծագող խնդիրների հաղթահարմանն ուղղված ջանքերը: Մինչ մենք տոնում ենք մամուլի ազատության հիմնարար սկզբունքները, Հայաստանը զգալի ձեռքբերումներ է գրանցել, այդ թվում ՝ բարձրանալով 9 հորիզոնականով ՝ 2025 թվականի մամուլի ազատության ինդեքսում հասնելով 34-րդ հորիզոնականին, ինչը ժողովրդավարական կայունության և բարեփոխումներ իրականացնելու ջանքերի վառ վկայությունն է",-ասվում է մամուլի քարտուղարի հաղորդագրությունում: