Արմինֆո. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի նախաշեմին ադրբեջանցի բարբարոսներն Արցախի Մարտակերտի շրջանի օկուպացված Վանք գյուղում ավերել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը: Այդ մասին հաղորդում է պատմական միջավայրի պահպանության Artsakh Monuments պետական ծառայությունը՝ Facebook-ի իր էջում՝ ներկայացնելով կատարված բարբարոսական ակտի լուսանկարները:
«Բարբարոս Ադրբեջանի հակահայ, հակամշակույթ ավերիչ քաղաքականությունը անարգել շարունակվում է Արցախում։ Անխնա ոչնչացվում է, ամեն ինչ, ինչ հայկական է։ Քոչվորները ավերել են Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-45թթ հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն ու զոհված ազատամարտիների պատկերաքանդակներով հուշապատը», - ասվում է հաղորդագրությունում։