Արմինֆո. Անցյալ շաբաթ Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության զբոսաշրջային արդյունաբերության կոմիտեի նախագահ Նուրտաս Կարիպբայեվի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացումը, նոր զբոսաշրջային ապրանքների և ներդրումային նախագծերի իրականացումը։ Մատնանշվել է նաև երկկողմ զբոսաշրջային երթուղիների զարգացումը և միջազգային շուկայում համատեղ նախաձեռնությունների խթանումը։
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն վստահ է, որ համատեղ ջանքերը կօգնեն իրականացնել նոր նախաձեռնություններ, ավելացնել զբոսաշրջիկների հոսքը երկու երկրների միջև և ամրապնդել բիզնես համագործակցությունը։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ 2024 թվականին Ղազախստանից Հայաստան է այցելել 10 236 զբոսաշրջիկ, ինչը 4,2% - ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից։