Արմինֆո. Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
Ինչպես հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը, վկայակոչելով Վրաստանի նախագահի աշխատակազմի հաղորդագրությունը, "Զվարթնոց" միջազգային օդանավակայանում Կավելաշվիլիին դիմավորելու է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Այցի շրջանակներում Վրաստանի նախագահը կհանդիպի Հայաստանի նախագահի հետ: Նախատեսվում են Միխայիլ Կավելաշվիլիի և Վահագն Խաչատուրյանի առանձնազրույց և ընդլայնված ձևաչափով հանդիպում, որից հետո երկու երկրների նախագահները հանդես կգան համատեղ հայտարարություններով ԶԼՄ-ների համար:
Պաշտոնական այցի շրջանակներում Կավելաշվիլին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ:
Վրացական պատվիրակության կազմում են նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն, արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գեորգի Վոլսկին, պատգամավորներ Սամվել Մանուկյանը, Սումբատ Կյուրեղյանը և նախագահի արտաքին կապերի գծով խորհրդական Լուկա Էհվայան:
Նշենք, որ Վրաստանի նախագահի առաջին պաշտոնական այցն Ադրբեջան տեղի է ունեցել մարտի 16-ին: