Արմինֆո. Չինաստան կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է Չժեցզյան նահանգում գործող հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված շուրջ 600 անկախ կյանքի կենտրոնների համակարգման կենտրոնական գրասենյակ։
Այստեղ մշակվում են կենտրոնների կառավարման ուղեցույցներ, շահառուներին փոխանցվում են անկախ կենցաղավարման և ձեռներեցության, աջակցող միջոցների օգտագործման հմտություններ, իրակացվում է խնամողների, վերականգնողաբանների և այլ մասնագետների վերապատրաստում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում ձեռք է բերվել այդ ուղղությամբ համագործակցության շուրջ պայմանավորվածություն։