Արմինֆո. 20-րդ դարն այնքան սարսափելի կերպով բնութագրող զանգվածային ոչնչացումների, էթնիկ զտումների, տեղահանությունների, ցեղասպանությունների պատմական հիշողությունն այսօր էլ սերունդների համար հանձնառություն է և՛ Գերմանիայում, և՛ Հայաստանում։ Այդ մասին ասվում է Հայաստանում Գերմանիայի դեսպանության հաղորդագրությունում:
«Մեր նվիրումը բերելով պատմական իրադարձությունների քննությանը՝ համատեղ ծրագրի միջոցով խրախուսում ենք Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության թանգարանի հրապարակումների և ձայնային ուղեցույցների գերմաներեն թարգմանությունը, որպեսզի գերմանախոս երկրներում մարդիկ էլ ավելի ծանոթ լինեն հայ ժողովրդի պատմությանը», - նշվում է հաղորդագրությունում։