Արմինֆո. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց , թուրքական պաշտոնական պետությունը շարունակում է համառորեն ժխտել պատմական ճշմարտությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսը։
"1915թ. ապրիլի 24 – 2025թ. ապրիլի 24. 110 տարի է անցել Հայոց ցեղասպանության պաշտոնական մեկնարկից, երբ Պոլսի հայ համայնքի ղեկավարությունը ձերբակալվեց, խոշտանգվեց և սպանվեց թուրքերի կողմից, իսկ քաղաքի հարյուրավոր հայեր կախաղան հանվեցին նրանց հետ:
"Հայկական Հոլոքոստին" զոհ է գնացել 1,5 միլիոն մարդ, և ավելի մեծ թվով մաարդիկ կտտանքների են ենթարկվել և տեղահանվել իրենց հայրենիքից:
Եւ, այդուհանդերձ, այդ տխուր իրադարձությունից 110 տարի անց պաշտոնական թուրքական պետությունը շարունակում է համառորեն ժխտել պատմական ճշմարտությունը։
Ուստի այսօր, երբ պատմությունն ու նրա վերքերը հանդիպում են ներկային և ապագայի հույսերին, մենք բոլորս պետք է հարգենք, հիշենք և պաշտպանենք մեր եղբայրների հիշատակը։ Այսօր հայեր են, վաղը ՝ փոքրասիացիները, պոնտացիներն և կիպրացիները։
Քանի որ միայն այս եղանակով ՝ հիշողության և մտորումների միջոցով, մենք բռունցք ենք դառնում ընդդեմ պատմության մոռացության կամ կեղծման", - գրել Է Հունաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը ։