Արմինֆո. Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր խորհրդի լիբերալ անդամ Քրիս Ռաթն Ավստրալիայի իշխանություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում:
"Այսօր ավստրալահայերը հիշում են Օսմանյան կայսրության իրականացրած սարսափելի վայրագությունները։ Ես կոչ եմ անում դաշնային կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և աջակցել մեր հայ համայնքին", - գրել է Ռաթն իր թվիթերյան (X) էջում ՝ կից զետեղելով Հայաստանի դրոշի լուսանկար և "Ես Հայաստանի կողքին եմ և հիշում եմ Հայոց ցեղասպանությունը" մակագրությ:
Հիշեցնենք, որ Ավստրալիայի ամենախոշոր նահանգը ՝ Նոր Հարավային Ուելսը, 1997թ.ապրիլի 17-ին բանաձև է ընդունել ՝ դատապարտելով Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած զանգվածային ոճրագործությունները և այդ հանցագործությունները ճանաչելով 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Ավելին, 2013թ.մայիսի 8-ին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի Օրենսդիր ժողովը (ստորին պալատը) միաձայն ընդունել է հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները ճանաչող ակտ: