Arminfo.info


 Հինգշաբթի, 24 Ապրիլի 2025 10:48
Ալեքսանդր Ավանեսով

Փորձագետ. Բրյուսելի հետ հարաբերությունները խորացնելու Երեւանի ձգտումն օբյեկտիվորեն սահմանափակում է Պեկինի հետ ռազմավարական մերձեցման հնարավորությունները

Փորձագետ. Բրյուսելի հետ հարաբերությունները խորացնելու Երեւանի ձգտումն օբյեկտիվորեն սահմանափակում է Պեկինի հետ ռազմավարական մերձեցման հնարավորությունները

Արմինֆո.  ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի, իբր, Turkiye Gazetesi-ին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարությունները և դրան հաջորդած Չինաստանի դեսպանատան հերքումը չեն կարող չհանգեցնել որոշակի հետեեւությունների:

 

Հիշեցնենք, որ հարցազրույցում դիվանագետն, իբր, հայտարարել էր, թե Չինաստանը պատրաստվում է Հայաստանը ներառել իր տրանսպորտային ցանցում ՝ ևս մեկ քայլ կատարելով "Մեկ գոտի, մեկ ճանապարհ" նախաձեռնության շրջանակներում: Պեկինը նախատեսում է "Մեկ գոտի, մեկ ճանապարհ" նախաձեռնությանը ավելի ակտիվ ինտեգրել Հայաստանը, որն առաջ է մղում "Խաղաղության խաչմերուկը": Ըստ թուրքական ԶԼՄ-ի, չինացի դիվանագետը հայտարարել է Երեւանի հետ տրանսպորտի ոլորտում համաձայնագրի մոտալուտ ստորագրման մասին, եւ այդ նախագծերն, իբր, կփոխեն Հարավային Կովկասի տնտեսական քարտեզը:

 

Սակայն, գրեթե մեկ օր անց այդ հրապարակմանն արձագանքել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատունը, տեղեկացնելով, որ ժամանակավոր հավատարմատարը թուրքական լրատվամիջոցներին որևէ հարցազրույց չի տվել: "Չինաստանի արտաքին քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ հետևողական է և հստակ։ Մենք աջակցում ենք ազգային անկախության, ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված հայկական կողմի ջանքերին։ Չինաստանը պատրաստ է այսուհետ ևս խորացնել բարեկամական և կոոպերատիվ հարաբերությունները Հայաստանի հետ և համատեղ աջակցել "Մեկ գոտի, մեկ ճանապարհ" նախաձեռնության որակյալ իրականացմանը՝ ի շահ երկու ժողովուրդների", - ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ:

 

Ինչպես կարծում է քաղաքագիտության դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների սեկտորի ավագ գիտաշխատող Վահե Դավթյանը, այդ բոլոր հայտարարություններն առայժմ ավելի շատ դիվանագիտական ձևականություն են թվում: Նրա կարծիքով, որը հայտնել է ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում, Հայաստանին "Մեկ գոտի, մեկ ճանապարհ" նախաձեռնությունում ներգրավելու Պեկինի մտադրության մասին հայտարարությունները, առաջին հայացքից, կարող են ընկալվել որպես չին-հայկական երկխոսության ակտիվացման նշան: Սակայն նման լավատեսական հռետորաբանությունը հակասում է երկկողմ հարաբերությունների անբավարար դինամիկային։

 

"Սիմպտոմատիկ է այն փաստը, որ արդեն մեկ տարի Չինաստանը դեսպան չի նշանակում Հայաստանում։ 2020 թվականին Երևանը ստորագրել է կրոնական ազատությունների մասին միջազգային կոնվենցիան, որը Պեկինում ավանդաբար դիտվում է որպես արևմտյան ճնշման և Չինաստանի ներքին գործերին միջամտելու գործիք, այդ թվում՝ Ույղուրյան հարցի համատեքստում։ Այս քայլը չէր կարող աննկատ մնալ Պեկինում, եւ օբյեկտիվորեն սառեցրել է երկկողմ քաղաքական մթնոլորտը", - նշել է Վահե Դավթյանը։

 

Նա մատնանշել է այն փաստը, որ Չինաստանի դեսպանատան հայտարարությունը պահանջում է մեկնաբանություն տարածաշրջանային լայն համատեքստում: "Գոտի և ճանապարհ" նախաձեռնությունը գլոբալ նախագիծ է, որտեղ Հարավային Կովկասը հանդես է գալիս որպես պոտենցիալ դիվերսիֆիկացիոն երթուղի, որը թույլ է տալիս միացնել "Հյուսիս - Հարավ" և "Արևելք-Արևմուտք" միջանցքները։ Պարսից ծոցով, Իրանով և այնուհետև Սև ծովով դեպի Եվրոպա կամ Ռուսաստան երթուղին կարող է կրիտիկական նշանակություն ձեռք բերել Չինաստանի համար՝ աճող աշխարհատնտեսական տուրբուլենտության և ավանդական տրանսպորտային ուղիներից կախվածությունը նվազեցնելու Պեկինի ցանկության պայմաններում: Ընդհանուր առմամբ, տարածաշրջանը մասամբ արդեն ներգրավված է չինական նախաձեռնությունում՝ Բաքու - Թբիլիսի-Կարս երկաթգծով ", - ասել է մասնագետը։

 

Վահե Դավթյանը հավելել է, որ այս ֆոնին Բաքուն ակտիվորեն առաջ է մղում, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" կոնցեպտը ՝ որպես "Մեկ գոտի, մեկ ճանապարհ" նախագծի շրջանակներում նոր լոգիստիկ ենթակառուցվածքի մաս: Ադրբեջանը, փորձագետի համոզմամբ, իրեն ներկայացնում է որպես տարանցիկ հանգույց, որը կարող է ընդլայնել չինական նախաձեռնության աշխարհագրությունը եւ ստեղծել անկայուն գոտիները շրջանցող բեռների առաքման այլընտրանքային ուղի, եւ այս համատեքստում Չինաստանի դեսպանատան հայտարարությունը կարող է ուղղված լինել տարածաշրջանային շեշտադրումների հավասարակշռմանը, հատկապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ օրերս Պեկին կատարած այցի ֆոնին, որի ընթացքում ստորագրվել են համագործակցության մի շարք երկկողմ համաձայնագրեր, այդ թվում՝ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում,  ընդունվել է համատեղ հայտարարություն՝ Ադրբեջանի Հանրապետության և ՉԺՀ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հարաբերություններ հաստատելու մասին:

 

"Ընդհանուր առմամբ, չինական նախաձեռնություններին Հայաստանի իրական տնտեսական ինտեգրման մակարդակը մնում է ցածր։ Հայաստանից ՉԺՀ արտահանումը, փաստորեն, հանգեցվում է պղնձամոլիբդենային խտանյութի մատակարարմանը՝ առանց տեխնոլոգիական կոոպերացիայի կամ ինդուստրիալ ինտեգրման նշանների։ Չինաստանը մինչ օրս Հայաստանում ոչ մի խոշոր տնտեսական նախագիծ չի իրականացրել. մարդասիրական նախաձեռնություններ, ավտոբուսների, շտապ օգնության մեքենաների մատակարարում կամ Կոնֆուցիուսի կենտրոնների ու դպրոցների բացում: Այդ ամենը թեև կարևոր է, բայց չի վկայում ռազմավարական ներդրումային հետաքրքրության առկայության մասին: Միաժամանակ հարց է առաջանում. որքանո՞վ  իրատեսական է ակնկալել Հայաստանի ինտենսիվ ինտեգրումը "Մեկ գոտի, մեկ ճանապարհ" նախագծին՝ Երեւանի ակնհայտ արեւմտամետ արտաքին քաղաքական վեկտորի պայմաններում: ԵՄ հետ հարաբերությունների խորացման ձգտումը, հակաչինական հռչակագրերին միանալը, Մոսկվայից հեռու մնալու փորձերը՝ այդ ամենը օբյեկտիվորեն սահմանափակում Է Պեկինի հետ ռազմավարական մերձեցման հնարավորությունները", - ամփոփել է փորձագետը։

 

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի արդյունքներով Չինաստանը դարձել է Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը՝ ցույց տալով, ճիշտ է, 0,2% աննշան աճ՝ մինչև 200 մլն դոլար: Սակայն դեպի Չինաստան արտահանումը կրճատվել է 60% - ով ՝ կազմելով 38 մլն դոլար, մինչդեռ, Չինաստանից ներմուծումն աճել է 54% - ով՝ հասնելով 161,4 մլն դոլարի: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ արտահանման ծավալների զգալի կրճատումը պայմանաավորված է ռուսական ոսկու Հոնկոնգ վերաարտահանման դադարեցմամբ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ադրբեջանի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆԱդրբեջանի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ
ԱԳՆ. Թեհրանը հետեւում է Իրանի դեմ ագրեսիայի ակտի վերսկսման համար հարեւան երկրների տարածքի օգտագործմանն ուղղված Իսրայելի գործողություններին.ԱԳՆ. Թեհրանը հետեւում է Իրանի դեմ ագրեսիայի ակտի վերսկսման համար հարեւան երկրների տարածքի օգտագործմանն ուղղված Իսրայելի գործողություններին.
Սամվել Կարապետյանի գրասենյակ. հանրային աջակցությունը չի կարող և չպետք է ենթարկվի գրաքննությանՍամվել Կարապետյանի գրասենյակ. հանրային աջակցությունը չի կարող և չպետք է ենթարկվի գրաքննության
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասինՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին
"Թավշյա հեղափոխությունից" հետո Փաշինյանը եռապատկել է Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորումը
Հայաստանում բժիշկ-ռադիոլոգին կդատեն զորակոչիկի բժշկական փաստաթղթերը կեղծելու համարՀայաստանում բժիշկ-ռադիոլոգին կդատեն զորակոչիկի բժշկական փաստաթղթերը կեղծելու համար
Լավրով. Եթե Հայաստանը երես թեքի իր դաշնակիցներից, հազիվ թե դա օգուտ տա հայ ժողովրդինԼավրով. Եթե Հայաստանը երես թեքի իր դաշնակիցներից, հազիվ թե դա օգուտ տա հայ ժողովրդին
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի  1-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 1-ին
Իրան-Թուրքիա սահմանին տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև ՀայաստանումԻրան-Թուրքիա սահմանին տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Հայաստանի խորհրդարանականներն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ են ունեցելՀայաստանի խորհրդարանականներն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ են ունեցել
Միրզոյան. Հայաստանն ու ԵՄ-ն այսօր ազդարարում են երկկողմ հարաբերություններում արձանագրված կարևոր ձեռքբերումների մասինՄիրզոյան. Հայաստանն ու ԵՄ-ն այսօր ազդարարում են երկկողմ հարաբերություններում արձանագրված կարևոր ձեռքբերումների մասին
Մինասի որմնանկարները կվերադառնան նկարչի տուն-թանգարանՄինասի որմնանկարները կվերադառնան նկարչի տուն-թանգարան
Միրզոյանն ու Կալասը ստորագրել են ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրՄիրզոյանն ու Կալասը ստորագրել են ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիր
Կալաս. ԵՄ-ը ոգեշնչված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացով և կցանկանար հնարավորինս շուտ տեսնել դրա ավարտըԿալաս. ԵՄ-ը ոգեշնչված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացով և կցանկանար հնարավորինս շուտ տեսնել դրա ավարտը
ԱԺ փոխնախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր ԱրևելքումԱԺ փոխնախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում
Շնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ումՇնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ում
Թիվ 157 մսուր-մանկապարտեզը հրաժեշտ տվեց այս տարվա ավագ խմբի իր սաներինԹիվ 157 մսուր-մանկապարտեզը հրաժեշտ տվեց այս տարվա ավագ խմբի իր սաներին
Միրզոյանը Լավրովին կոչ է արել չմիջամտել Հայաստանի Միրզոյանը Լավրովին կոչ է արել չմիջամտել Հայաստանի "ներքին գործերին"
Սամվել Կարապետյանը հերթական ուղերձն է հղել քննչական մեկուսարանիցՍամվել Կարապետյանը հերթական ուղերձն է հղել քննչական մեկուսարանից
Բագրատ Գալստյանին և Միքայել Աջապահյանին հատուկ նույն խցում են տեղավորել, որպեսզի գաղտնալսեն նրանց խոսակցությունները. փաստաբանի ենթադրությունըԲագրատ Գալստյանին և Միքայել Աջապահյանին հատուկ նույն խցում են տեղավորել, որպեսզի գաղտնալսեն նրանց խոսակցությունները. փաստաբանի ենթադրությունը
Լավրով. Հայաստանում եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են հարուցումԼավրով. Հայաստանում եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են հարուցում
ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ
Մենք վերադարձանք 1937 թվական. Բագրատ արքեպիսկոպոս ԳալստանյանՄենք վերադարձանք 1937 թվական. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Էջմիածնի Մայր տաճարում ողջ շաբաթ պատարագ կմատուցվի գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համարԷջմիածնի Մայր տաճարում ողջ շաբաթ պատարագ կմատուցվի գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար
Հայաստանի ԱԳ նախարարը չի մեկնել Ղրղզստան՝ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստիՀայաստանի ԱԳ նախարարը չի մեկնել Ղրղզստան՝ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի
Կոնստանտին Զատուլին. Ադրբեջանը երբեք չի եղել Ռուսաստանի ռազմավարական գործընկերըԿոնստանտին Զատուլին. Ադրբեջանը երբեք չի եղել Ռուսաստանի ռազմավարական գործընկերը
ՀՅԴ. Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը խրախուսում է Հայաստանում ձևավորվող ավտորիտար համակարգըՀՅԴ. Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը խրախուսում է Հայաստանում ձևավորվող ավտորիտար համակարգը
Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգինՖրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին
Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարքը շնորհավորել է Արամ Ա-ին գահակալության 30-ամյակի առթիվՄոսկվայի և համայն Ռուսիո պատրիարքը շնորհավորել է Արամ Ա-ին գահակալության 30-ամյակի առթիվ
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հանդես է եկել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին զորակցության մասին հայտարարությամբԵրուսաղեմի Հայոց պատրիարքարանը հանդես է եկել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին զորակցության մասին հայտարարությամբ
Հայաստանում հերքում են Հայաստանում հերքում են "Դիլիջան" ազգային պարկի տարածքում միջուկային թափոններ պահելու մասին լուրերը
ՄԷԿ-ն իր աջակցությունն է հայտնել ՄԷԿ-ն իր աջակցությունն է հայտնել "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենԱնդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն
Հայաստանի վարչապետն առաջարկում է հրաժարվել հանրային միջավայրում հայհոյանք օգտագործելուցՀայաստանի վարչապետն առաջարկում է հրաժարվել հանրային միջավայրում հայհոյանք օգտագործելուց
Դավիթ Անանյան. Այս քաղաքական բեմադրության վերջնանպատակը պարզ է՝ Վեհափառն ու ՀԱԵԴավիթ Անանյան. Այս քաղաքական բեմադրության վերջնանպատակը պարզ է՝ Վեհափառն ու ՀԱԵ
Վենետիկի Մխիթարյան միաբանությունն աջակցություն է հայտնել ՀԱԵ-ին և Ամենայն հայոց կաթողիկոսինՎենետիկի Մխիթարյան միաբանությունն աջակցություն է հայտնել ՀԱԵ-ին և Ամենայն հայոց կաթողիկոսին
Պարզվել է, որ Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ձերբակալվածների թվում կան նաև անչափահասներ. ՄԻՊ ագրասենյակՊարզվել է, որ Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ձերբակալվածների թվում կան նաև անչափահասներ. ՄԻՊ ագրասենյակ
ԱՄՆ-ում ԱԺ պատգամավորները ներկայացրել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մանրամասներըԱՄՆ-ում ԱԺ պատգամավորները ներկայացրել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մանրամասները
Շվեդիայի դեսպան. լավ հուշերով եմ հեռանում ՀայաստանիցՇվեդիայի դեսպան. լավ հուշերով եմ հեռանում Հայաստանից
Դատախազությունը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղավորության ապացույցներ է ներկայացրելԴատախազությունը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղավորության ապացույցներ է ներկայացրել
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով. փաստաբանՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով. փաստաբան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Սույն թվականի հունիսի 27-ը կմնա որպես ազգային ամոթի օրՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Սույն թվականի հունիսի 27-ը կմնա որպես ազգային ամոթի օր
ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից ՀԱԵ վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհըՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից ՀԱԵ վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհը
Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Հայաստանն արդեն հաշտության համաձայնագիր է ստորագրելՄիխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Հայաստանն արդեն հաշտության համաձայնագիր է ստորագրել
Էլցանցերի հասցեին Փաշինյանի հերթական մեղադրանքը՝ հերթական սուտԷլցանցերի հասցեին Փաշինյանի հերթական մեղադրանքը՝ հերթական սուտ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «հանձնվել է» Քննչական կոմիտեինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «հանձնվել է» Քննչական կոմիտեին
ԻԻՀ դեսպան. Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան կկազմակերպվի մինչև ամռան վերջԻԻՀ դեսպան. Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան կկազմակերպվի մինչև ամռան վերջ
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը դատապարտում է բռնությունը Եկեղեցու նկատմամբ. հայտարարություն«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը դատապարտում է բռնությունը Եկեղեցու նկատմամբ. հայտարարություն
Փաշինյանի հերթական հակառեկորդը. նրա աշխատանքից գոհ է Հայաստանում հարցվածների ընդամենը 8,2 տոկոսը. հարցումՓաշինյանի հերթական հակառեկորդը. նրա աշխատանքից գոհ է Հայաստանում հարցվածների ընդամենը 8,2 տոկոսը. հարցում
Հայաստանում հարցվածների գրեթե կեսը չի աջակցել Փաշինյանի այցին ԹուրքիաՀայաստանում հարցվածների գրեթե կեսը չի աջակցել Փաշինյանի այցին Թուրքիա
Հայաստանում հարցվածների 66,8% - ը Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ. հարցումՀայաստանում հարցվածների 66,8% - ը Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ. հարցում
Միքայել Աջապահյանը ոտքով ուղևորվել է Երևան՝ Քննչական կոմիտեՄիքայել Աջապահյանը ոտքով ուղևորվել է Երևան՝ Քննչական կոմիտե
ՀՅԴ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա սրբապիղծ հարձակմանը զուգընթաց շարունակվում են ընդդիմադիրների նկատմամբ ապօրինություններըՀՅԴ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա սրբապիղծ հարձակմանը զուգընթաց շարունակվում են ընդդիմադիրների նկատմամբ ապօրինությունները
Մայր Աթոռը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքներիՄայր Աթոռը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքների
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի  30-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 30-ին
ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ
Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն Հայ Առաքելական ԵկեղեցուՌուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանրային համերաշխության կոչ է անումՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանրային համերաշխության կոչ է անում
ՀԱԿ. Ավելի վատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ վարվել են միայն բոլշևիկներըՀԱԿ. Ավելի վատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ վարվել են միայն բոլշևիկները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է