Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որի արդյունքում կստեղծվի իրավունքների իրացման համապատասխան իրավական հիմք, հնարավորություն և միջավայր այն անձանց համար, ովքեր ունեն կացության կարգավիճակի քարտ կամ ՀՀ-ում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք՝ նույնականացվել Հայաստանի Հանրապետության կողմից և ստանալ Mobile ID, որը հնարավորություն կտա օգտվել պետական առցանց ծառայություններից։ Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում: