Արմինֆո. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը կմասնակցի Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հրաժեշտի արարողությանը: Այդ մասին հաղորդում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգը:
Հիշեցնենք, որ Պապի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին: Հրաժեշտի արարողությունը կսկսվի ապրիլի 23-ին՝ Սուրբ Պետրոսի տաճարում: Բոլոր ցանկացողները կարող են հանգուցյալին հրաժեշտ տալ երեք օրվա ընթացքում։ Վատիկանը հրապարակել է նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապի կտակը, որում նա ցանկություն է հայտնել թաղվել Հռոմի Էսկվիլինյան բլրի վրա գտնվող Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան ՝ 88 տարեկան հասակում: Նա գահը ստանձնել է որպես կաթոլիկ եկեղեցու առաջնորդ 2013 թվականին։ Նշենք, որ համաշխարհային մի շարք առաջնորդներ, այդ թվում ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Բրազիլիայի և Արգենտինայի առաջնորդները, արդեն հայտարարել են Վատիկան մեկնելու մտադրության մասին ՝ Հռոմի պապին հրաժեշտ տալու համար: