Արմինֆո. Ազգային ժողովի նիստերի դահլիճում հերթական միջադեպն է տեղի ունեցել։
ՀՀ Հարկային օրենսգրքի շուրջ քննարկումների ժամանակ ընդդիմադիր և իշխանական խորհրդարանականները շեղվել են քննարկվող թեմայից և հերթական անգամ սկսել են միմյանց մեղադրել բոլոր մահացու մեղքերի մեջ: Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ վեճ է ծագել: Վերջինս կառավարող քաղաքական ուժին մեղադրել է ստելու և փաստերը շահարկելու մեջ։ Դրան արձագանքել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով սկսել է ակտիվորեն պաշտպանել կառավարող կուսակցությանը: Սիմոնյանը նշել է, որ "Հայաստան" խմբակցությունում ավելի քան լուրջ տարաձայնություններ կան։ Դա դուր չի եկել խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին, ով Սիմոնյանին մեղադրել է կողմնակալության մեջ։
Աստիճանաբար իրավիճակը սկսել է թեժանալ, սակայն խոսնակը, իրավիճակը լիցքաթափելու փոխարեն, ընդդիմադիրներին դիմելիս անցել է "դու"-ի, ինչն էլ ավելի է զայրացրեց նրանց: Իրավիճակն այնքան է սրվել, որ վերաճել է ընդդիմության և կառավարող կուսակցության պատգամավորների միջև ծեծկռտուքի։ Սիմոնյանը հայտարարել է 20 րոպե ընդմիջում և կարգադրել է դադարեցնել ուղիղ հեռարձակումը: