Արմինֆո. Պռոշյան գյուղի բնակիչները կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել ՝ պահանջելով վերադառնալ տրանսպորտի նախկին ուղեվարձին։
Նրանք դեմ են ուղեվարձի թանկացմանը։ Ցուցարարներից շատերն աշխատում են Երևանում, քանի որ տեղում արտադրություններ չկան, որպեսզի տեղացիներին զբաղեցնեն աշխատանքով: Ավելի վաղ դեպի Երևան ուղևորությունն իրականացնում էր "Երևանյան ավտոբուս" ընկերությունը, որի 59 համարը 100 դրամով տեղափոխում էր պռոշյանցիներին: Սակայն երթուղու սպասարկումը "Մուլտի Տրանսպորտ" ընկերությանը հանձնելուց հետո ուղեվարձը բարձրացել է մինչև 250 դրամ։ Այժմ ցուցարարները պահանջում են վերադառնալ նախկին գնին, քանի որ այդքան գումար չեն վաստակում, որպեսզի ապահովեն իրենց ընտանիքները և միաժամանակ վճարեն նախկին սակագնից 2,5 անգամ բարձր: Առավել եւս, որ աշխատանքի ճանապարհին նրանք ստիպված են լինում փոխել տրաանսսպորտի միջոցը։
Ապրիլի 9-ին Քասախ և Պռոշյան գյուղերի բնակիչները հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ: Նրանք պահանջել էին հանդիպում Կոտայքի մարզպետի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ: Հանդիպումները կայացել են, սակայն օպտիմալ որոշում չի կայացվել։ Ակցիայի մասնակիցները պահանջում են հանրային լսումներ անցկացնել համայնքապետարանում ՝ բնակիչների շահերի համար համապատասխան լուծումներ գտնելու նպատակով:
Ակցիայի վայր են ժամանել ոստիկանության ստորաբաժանումները որոնք պահանջել են բացել ճանապարհը։ ՀՀ ՆԳՆ հասարակական կարգի ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Գևորգ Ազինյանը ցուցարարներին կոչ է արել բացել երթևեկությունը և շարունակել իրենց ակցիան, սակայն ժամը 10:00-ի դրությամբ ճանապարհը շարունակում էր փակ մնալ: