Արմինֆո. Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կարծում է, որ Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ "դատավարության" լուսաբանումը, դրան հատուկ իմաստ տալը չի բխում Հայաստանի քաղաքական օրակարգի շահերից: Այդ մասին նա հայտարարել է ապրիլի 21-ին խորհրդարանում, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու հարկատուների փողերով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը որեւէ կերպ չի լուսաբանում այդ թեման։
"Իմ պատկերացմամբ՝ դա բխում է Ադրբեջանի քաղաքական օրակարգից, որովհետև դուք լուսաբանում եք այն, ինչ Ադրբեջանը հեռարձակել է որոշակի ժամանակահատվածում, որոշակի ձևաչափով, որոշակի կադրերով, լավ մտածված, լավ մշակված և որոշակի բառերի հավաքածուով", - ասել է նա:
Ճշտող հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ "Բաքվի դատաստանն, ընդհանրապես, չարժե լուսաբանել հայկական լրատվամիջոցներով", Ալեքսանյանը պատասխանել է. "Ես առաջարկում եմ այն ճիշտ լուսաբանել":