Արմինֆո. Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նառիշկինն անխուսափելի է համարում Աֆղանստանի գործող իշխանությունների միջազգային ճանաչումը, սակայն դրան առայժմ խանգարում է երկրում անկայունությունը պահպանելու Արեւմուտքի ձգտումը: Ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ այդ մասին հաղորդել է Ռուսաստանի ԱՀԾ մամուլի բյուրոն:
2025 թվականի ապրիլի 17-18-ը Նառիշկինն այցելել է Բաքու, որտեղ մասնակցել է "Աֆղանստան. տարածաշրջանային փոխկապակցվածություն, անվտանգություն և զարգացում" համաժողովին։ Նա նաև բանակցություններ է վարել Ադրբեջանի Արտաքին հետախուզության ծառայության և Պետական անվտանգության ծառայության, ինչպես նաև այլ հատուկ ծառայությունների ղեկավարների հետ: