Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Հայաստանի եզդիական համայնքի հետ միասին մասնակցեց Շարշամա Սարսալեի կամ եզդիական Նոր տարվա տոնակատարությանը։ Այդ մասին ասվում է ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:
«Երաժշտություն, ավանդական պարեր և այց Տաուսե Մալակի և 7 հրեշտակների տաճար, որն ամենամեծ եզդիական տաճարն է աշխարհում․ սա ի ցույց է դնում հարուստ եզդիական մշակույթն ու կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում», - նշվում է հաղորդագրությունում։