Արմինֆո. ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ապրիլի 16-ին ընդունել է "Համագործակցություն Միավորված ազգերի կազմակերպության և տարածաշրջանային և այլ կազմակերպությունների միջև. համագործակցություն Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի միջև" բանաձևը, որտեղ ասվում է "Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ ռուսական ագրեսիայի մասին":
Ընդունված փաստաթղթի նախաբանում ասվում է, որ Եվրոպայի առջեւ կանգնած են աննախադեպ մարտահրավերներ "Ուկրաինայի դեմ, իսկ մինչ այդ Վրաստանի դեմ Ռուսաստանի ագրեսիայից հետո, հիշատակվում է Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության վերաբերյալ հատուկ տրիբունալի ստեղծման աշխատանքը":
Հայաստանը հայտնվել է հակառուսական այդ բանաձևը պաշտպանած 105 պետությունների շարքում, դեմ է քվեարկել 9 երկիր, ևս 33-ը ձեռնպահ են մնացել: Հատկանշական է, որ Ադրբեջանն ու Իսրայելը քվեարկությանը չեն մասնակցել։
Դեմ են քվեարկել Բելառուսը, ԿԺԴՀ-ն, Էրիթրեան, Մալին, Նիկարագուան, Նիգերը, Ռուսաստանը, Սուդանը և ԱՄՆ-ը: