Արմինֆո.ԵՄ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից արված հայտարարությունները՝ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության հարցերով խոսնակ Անիտա Հիպերը՝ անդրադառնալով Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի Լյուսքեմբուրգում կայացած նիստի ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի քննարկմանը։
«Այդ հայտարարությունները նշանակալից քայլ են տարածաշրջանում երկարատև խաղաղության և անվտանգության հաստատման ուղղությամբ։ Խիստ կարևոր է պահպանել առկա դրական դինամիկան և ապահովել գործընթացի հաջող ավարտը՝ երկու կողմերից նույն առաջադեմ և փոխզիջման պատրաստվածության ոգով»,- ըստ «Արմենպրես»-ի՝ նշել է Հիպերը, հավելելով, որ ԵՄ-ը խրախուսում է կողմերին առաջ շարժվել և ստորագրել խաղաղության համաձայնագիրը։