Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ երկրի նոր սահմանադրության մեջ չպետք է լինի հղում Հայաստանի անկախության հռչակագրին:
Նշենք, որ Հայաստանի գործող սահմանադրության նախաբանում ասվում է, որ դրա հիմքում ընկած է Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, որն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին, ընդ որում, "հիմնվելով Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի "Հայկական ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին" համատեղ որոշման վրա": Այնտեղ նշվում է նաև, որ "Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օգտին":
«Ես կարող եմ ասել, որ, իմ կարծիքով, նոր սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության մասին հռչակագրին։ Բայց պետք է որոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Իհարկե, "կողմ" և " դեմ " փաստարկները պետք է ներկայացնեն քաղաքական ուժերն ու նրանց առաջնորդները։ Սա է իմ քաղաքական դիրքորոշումը", - ապրիլի 16-ին լրագրողներին հայտարարել է Փաշինյանը։