Արմինֆո. ՀՀ ներքին գործերի նախարարությունը մտադիր է անցկացնել տեսահսկման տեսախցիկների մատակարարի ընտրության նոր մրցույթ: Այդ մասին ապրիլի 16-ին ԱԺ-ում հայտարարել է գերատեսչության ղեկավար Արփինե Սարգսյանը։
Նրա ասելով՝ մրցույթի մասնակիցներին կառաջարկվեն նոր տեխնիկական պահանջներ՝ պայմանավորված, առաջին հերթին, կիբերհանցագործությունների հետ կապված նոր մարտահրավերներով: Այդ իսկ պատճառով կվերանայվի նաև ծրագրային ապահովման փաթեթը։ Նախարարը նշել է, որ մրցույթի անցկացման համար ներգրավվում է միջազգային խորհրդատու, որի մասնակցությամբ ՆԳՆ-ը մտադիր է լուծել առկա խնդիրը:
Սարգսյանը տեղեկացրել է ևս մեկ օրենսդրական նախաձեռնության մասին, ըստ որի, վարորդական վկայականները ստուգելիս Պարեկային ծառայության աշխատակցին բավական կլինի իր պլանշետում ունենալ փոխադրամիջոցի և դրա վարորդի վերաբերյալ բոլոր տվյալները: Այսպիսով՝ պլաստիկ վարորդական վկայականի առկայության պահանջը կարող է անհրաժեշտ չլինել։