Արմինֆո. Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն Ադրբեջանին կոչ է արել ստորագրել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը և ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայերին: Բարրոն նման հայտարարությամբ է հանդես եկել Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը:
"Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ես խիստ մտահոգված եմ սահմանին լարվածության աճով։ Հուսով եմ, որ եվրոպական առաքելությունը, որը տեղակայված է տեղում, կարող է ամրապնդվել՝ իրավիճակն արդյունավետորեն դիտարկելու և այդ լարվածությունը զսպելու համար: Խաղաղության պայմանագիրը պետք է վերջապես ստորագրվի, իսկ կամայականորեն ձերբակալված անձինք և գերիները պետք է ազատ արձակվեն", - ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը, ում խոսքերը մեջբերել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին X-ի (Twitter) իր էջում: