Արմինֆո. "Մեր քաղաքը" դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը և "Իմ հզոր համայնք" կուսակցության անդամ Սուսաննա Մկրտչյանը հրաժարվել են Գյումրու ավագանու իրենց մանդատներից: Այդ մասին հաղորդել է 31-րդ ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահ Արթուր Ղազարյան:
Նշենք, որ այսօր Գյումրու նորընտիր ավագանու անդամների գրանցման և նրանց մանդատների հանձնման օրն է:
Նա հիշեցրել է, որ ընտրությունների արդյունքում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը կստանա Գյումրու ավագանու 14 մանդատ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 8, "Մեր քաղաքը" դաշինքը՝ 6, "Իմ հզոր համայնք" կուսակցությունը՝ 3, "Մայր Հայաստան" դաշինքը՝ 2 մանդատ:
Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին: Սպասվում է, որ այդ օրը ավագանին կընտրի քաղաքապետ։ Ավագանու երեք ընդդիմադիր ուժերը՝ "Մեր քաղաքը" դաշինքը, "Իմ հզոր համայնք" կուսակցությունների դաշինքը և "Մայր Հայաստան" դաշինքը, հայտարարել են իրենց աջակցությունն առավել ձայներ հավաքած ընդդիմադիր ուժի՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանին: