Արմինֆո. Ադրբեջանի իշխանությունները դիմում են բացահայտ շանտաժի, որը բնորոշ է ավտորիտար ռեժիմներին։ Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը՝ ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) քննարկումների ժամանակ:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն չի կատարելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, քանի որ ադրբեջանական պատվիրակությանը զրկել են ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից:
"Սա բացահայտ քաղաքական շանտաժ է, որը բնորոշ է ավտորիտար ռեժիմներին։ Իլհամ Ալիևն արդեն իրավունքներից զրկել է տասնյակ հազարավոր հայերի, խայտառակ ցուցադրական դատավարություններ է անցկացնում հայ գերիների նկատմամբ, իսկ այժմ Ադրբեջանի քաղաքացիներին զրկում է արդարադատության իրավունքից Ստրասբուրգում", - ընդգծել է հայ պատվիրակը։
Նա հավելել է, որ դա է Եվրոպայի վտանգավոր փոխզիջումների էությունը ռեժիմի հետ, որը գազը փոխանակում է մարդու իրավունքների հետ։ "Մենք ականատես ենք ոչ միայն Միջազգային քրեական դատարանի նվաստացմանը, այլև եվրոպական արժեքների վրա հիմնված մարդու իրավունքների համակարգի կորստի իրական վտանգին", - ընդգծել է Արմեն Գևորգյանը: