Արմինֆո. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը Մոսկվայում կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել Ռազմավարական գործընկերության և դաշնակցային հունով ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական սյուժեների:
"Քննարկվել են Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցության օրակարգի առանցքային հարցերը և 2025-2026թթ. ադրբեջանական նախագահության շրջանում այդ հարթակում համատեղ աշխատանքի խնդիրները, այդ թվում՝ եվրասիական տարածքում բազմակողմ կոոպերացիայի ընդհանուր համակարգում միավորման ներդրման համատեքստում", - հաղորդել են ՌԴ ԱԳՆ-ում։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ առանձին խորհրդատվությունների ընթացքում մանրամասն քննարկվել են համագործակցության տարբեր հարթություններում ԳՀՀԾ-ի գործնական գործունեության ակտիվացման ուղիները, ինչպես նաև Կասպից ծովում փոխգործակցության հարցեր: