Արմինֆո. Մոսկվայում հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Այդ մասին ապրիլի 9-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
"Տեսել ենք նաև համապատասխան հաղորդումներ ԶԼՄ-ներում։ Վերահաստատում ենք Բաքվին և Երևանին ուղղված մեր կոչը՝ ցուցաբերել զսպվածություն, քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ, խուսափել իրավիճակի դեգրադացիայով հղի գործողություններից: Բոլոր ծագող հարցերը պետք է լուծել խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով", - ասել Է Զախարովան։
Միևնույն ժամանակ, նա հաղորդել է, որ ռուսական կողմը պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին՝ հաղթահարելու մնացած հակասությունները՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հասնելու համար, ինչպես նաև տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանների սահմանազատման և հումանիտար հարցերի լուծման հարցում ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների համալիրին համապատասխան: