


Արմինֆո. Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը 2 ամսով կալանավորվել է: Այս մասին հաղորդել են Հակակոռուպցիոն դատարանից։
Մարտի 4-ին Կարոյանը ձերբակալվել էր կաշառակերության ենթադրյալ գործով։ Սակայն Կարայանին կալանավորելու միջնորդությունը չէր բավարարվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էին վարչական հսկողություն, դրամական գրավ և բնակության վայրը չլքելու պարտավորություն:
Մեկ ամիս առաջ իրավապահ մարմինները ձերբակալել էին քաղաքապետարանի ութ աշխատակիցների, որոնցից չորսը հետագայում կալանավորվել էին։



