Արմինֆո. Պռոշյան գյուղի բնակիչները կրկին ցույցի են դուրս եկել՝ բողոքելով տրանսպորտային ծառայությունների թանկացման դեմ։
Ապրիլի 8-ի առավոտից փակելով Երևան-Աշտարակ մայրուղին՝ նրանք կրկին պահանջել են վերականգնել "Երևանի ավտոբուս" ՓԲԸ-ի կողմից սպասարկվող թիվ 25 ավտոբուսի երթուղին: Այդ ծառայությունից օգտվելու համար տեղացիները վճարում էին այնքան, որքան Երևանում ուղևորները՝ սկզբում 100 դրամ, իսկ այժմ ՝ 150 դրամ։ Սակայն երթուղու սպասարկման իրավունքը "Մուլտի Տրանսպորտ" ընկերությանը փոխանցելուց հետո տեղացիներն այժմ ստիպված են վճարել 200 դրամ, ինչը նրանց բնավ ձեռնտու չէ: Նրանք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից պահանջել են երթուղի վերադարձնել թիվ 25 ավտոբուսը ՝ նախկին ուղեվարձով։ Ցուցարարները հայտարարել են ազատ տեղաշարժվելու և թանկացումների դեմ իրենց բողոքն արտահայտելու իրավունքի մասին:
Ակցիայի վայր են ժամանել հատուկ նշանակության ջոկատի («կարմիր բերետավորներ») և պարեկային ծառայության ներկայացուցիչները: Այնուամենայնիվ, ճանապարհը շարունակում է մնալ արգելափակված: