Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Մհեր Մարգարյանը հետ է կանչվել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։
Խաչատրյանի մեկ այլ հրամանագրով ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվել է Պարույր Հովհաննիսյանը (նստավայրը ՝ Նյու Յորք):
Ավելի վաղ Պարույր Հովհաննիսյանն ազատվել էր Հայաստանի արտգործնախարարի տեղակալի պաշտոնից: Նա համակարգում էր արտաքին քաղաքական գերատեսչության գործունեության եվրոպական ուղղությունը։