Արմինֆո. Հայաստանի հարավում տեղի ունեցող գործընթացներն ուղղակիորեն առնչվում են Իրանի շահերին։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ "Հայք-Իրան. հազարամյա հարեւանություն" խորհրդաժողովի ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Իրանի շուրջ գործընթացներն անդրադառնում են երկու երկրների շահերի վրա։ "Հայաստանի հարավում տեղի ունեցող գործընթացներն ուղղակիորեն առնչվում են Իրանի շահերին, և հենց դրանով է պայմանավորված Թեհրանի դիրքորոշումը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության անընդունելիության մասով: Մեզ համար դա "կարմիր գիծ" է, քանի որ մեր ճակատագրերն ու անվտանգությունը փոխկապակցված են", - ասել է դեսպանը։
Սոբհանին հավելել է, որ, չնայած Հայաստանի և Իրանի միջև փոքր սահմանին, այն համարվում է ամենաանվտանգներից մեկը: "Իրանը երբեք սպառնալիք չի կրել Հայաստանի համար, իսկ Հայաստանը երբեք սպառնալիք չի եղել Իրանի համար", - ընդգծել է դիվանագետը:
Անդրադառնալով տնտեսական հարաբերություններին՝ դեսպանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ երկու երկրների տնտեսությունները ևս փոխկապակցված են: Նրա խոսքով ՝ Հայաստանն Իրանի համար ճանապարհ է բացում դեպի Սև ծով, իսկ Թեհրանը կարող է ճանապարհ բացել Հայաստանի համար դեպի Պարսից ծոց, Հնդկաստան և Կենտրոնական Ասիա:
ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության համատեքստում դիվանագետը նշել է, որ Թեհրանում Հայաստանը չեն ընկալում որպես 3 մլն շուկա ունեցող երկիր, այլ դիտարկում են որպես հարթակ, որը ճանապարհ է բացում դեպի ԵԱՏՄ 200 մլն շուկա: