


Արմինֆո. Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, բարձրաստիճան հյուրին Երևանի "Զվարթնոց" օդանավակայանում դիմավորել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, Հայաստանում դաշնային նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կայցելի "Թումո" տեխնոլոգիական կրթական կենտրոն և կմասնակցի մշակութային ընդունելությանը: Հայաստանում գտնվելու երկրորդ օրը դաշնային նախագահը կմեկնի Դիլիջան, որտեղ կշփվի հայ կին ձեռներեցների հետ և կծանոթանա քաղաքաշինական ծրագրին: Գերմանիայի նախագահը կայցելի Սևանա լճի թեկակղզու եկեղեցի և Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն, որն աշխատում է Հելմհոլցի անվան բնապահպանական հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ: Հայաստանից նա կմեկնի Ադրբեջան։



