Արմինֆո. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի "Ազատ Հայրենիք - ՔՄԴ" խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ ՝ կոչ անելով քաղաքացիներին մասնակցել Երևանի Ազատության հրապարակում վաղը ժամը 15:00-ին նախատեսված հանրահավաքին, որը հրավիրվում է արցախցիներին սոցիալական օգնությունը կասեցնելու ՀՀ իշխանությունների մտադրության առնչությամբ։
«Սիրելի´ հայրենակիցներ, Արցախահայությունը կանգնած է ծանր հումանիտար և սոցիալական մարտահրավերների առջև։ ՀՀ իշխանությունների անգործությունն ու անպատասխանատվությունը ստեղծել են անելանելի իրավիճակ, որը սպառնում է մեր հայրենակիցների իրավունքներին ու ապագային։ Այս պայմաններում մեր հանրությունը չի կարող լռել և ստիպված է բարձրացնել իր ձայնը՝ իր իրավունքներն ու արդար պահանջները ներկայացնելու համար։
Ուստի կոչ ենք անում բոլորին միանալ հանրության նախաձեռնած հանրահավաքին և պահանջել ՀՀ կառավարությունից՝
Մշակել և իրականացնել հստակ ու երկարաժամկետ քաղաքականություն՝ Արցախի հայության սոցիալական ու տնտեսական խնդիրների լուծման համար,
Ապահովել տեղահանված ընտանիքների կայուն կենսապայմաններ՝ ներառյալ բնակարանային, առողջապահական և կրթական ծրագրերը,
Կիրառել գործուն միջոցներ՝ աշխատատեղերի ստեղծման և տնտեսական զարգացման համար,
Միջազգային հարթակներում հետևողականորեն բարձրաձայնել Արցախի հայության կոլեկտիվ վերադարձի իրավունքների հարցը,
Գործադրել իրավական և քաղաքական բոլոր հնարավոր լծակները՝ մեր գերեվարված հայրենակիցների անհապաղ ազատման համար՝ նրանց հարցը բարձրացնելով միջազգային կառույցներում և պահանջելով արդարություն։
Վայրը: Երևանի Ազատության հրապարակ (Օպերա): Օր և ժամ: Մարտի 29-ին, ժամը 15:00»,- ասված է հայտարարության մեջ: