Արմինֆո. 31 տարի անց Արցախի Հանրապետությունն օկուպանտ ու ցեղասպան Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը։
ԱրմԻնֆո-ին տրամադրված քաղաքագետի հաղորդագրության մեջ հիշեցվ է, որ 33 տարի առաջ ճիշտ մարտ ամսին՝ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ինքնավար հանրապետության կարգավիճակով Ադրբեջանի կազմում մտցնելու միջոցով Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը լուծելու օգտին:
«1992թ. մարտի 5-ին նա այդ մասին հայտարարել է «Комсомольская правда» ռուսալեզու թերթին տված հարցազրույցի ժամանակ: Բարեբախտաբար, նրան չի հաջողվել իրականացնել իր հակահայկական մտադրությունը, քանզի նա իրավացիորեն և անդառնալիորեն հեռացվել է իշխանությունից:
Սակայն, դժբախտաբար 31 տարի անց Արցախի Հանրապետությունն օկուպանտ ու ցեղասպան Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը:
Ոչ ոք, ու ոչինչ երբեք չի կարող հիմնավորել, կամ արդարացնել Արցախի Հանրապետության դեօկուպացիայի չիրականացումն ու մեր հայրենակիցների՝ տիրոջ իրավունքով ու կարգավիճակով Արցախ չվերադառնալը:
Մենք կարող ենք և պետք է ազատագրենք Արցախի Հանրապետությունը», - հայտարարել է քաղաքագետը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել էր, որ սկսած 1994 թվականից, այսինքն, հրադադարից հետո, բանակցային գործընթացն ընթացել է բացառապես Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու շուրջ: Հայաստանի վարչապետի այդ հայտարարությանը կոշտ էին արձագանքել ՀՀ նախկին նախագահների գրասենյակներից, որոնց օրոք ընթանում էր բանակցային գործընթացը ։ Ի պատասխան քննադատությունների ՝ Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրել էր այդ հարցի շուրջ հրապարակային բանավեճի: Հայաստանի երեք նախագահների գրասենյակներում հրաժարվել են հանրային քննարկումներից ՝ Փաշինյանին խորհուրդ տալով նայել համաշխարհային սարդոստայնին, որտեղ վաղուց բաց տիրույթում առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների ընթացքի և բովանդակության մասին ողջ տեղեկատվությունը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ