Արմինֆո. Հայ շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի անհատական առաջնության արդյունքներով նվաճել են շախմատի աշխարհի գավաթի ուղեգրեր: Այդ մասին հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Գաբրիելը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը: Ռոբերտը, Շանթը և Հայկը 7.5 միավորով զբաղեցրել են, համապատասխանաբար, 17-րդ, 18-րդ և 21-րդ հորիզոնականները։
Չեմպիոն է դարձել գերմանացի գրոսմայստեր Մաթիաս Բլյուբաումը, ով վաստակել է 8.5 միավոր: Մաթիասը դարձել է պատմության մեջ առաջին շախմատիստը, ով երկրորդ անգամ ճանաչվել է Եվրոպայի տղամարդկանց չեմպիոն։
«Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և մաղթում հետագա հաջողություններ», - ասվում է հաղորդագրությունում: