Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին պարգեւատրել է Ալեքսանդր Նեւսկու շքանշանով: Ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում:
"Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Կրոնական միավորումների հետ փոխգործակցության խորհրդի գործունեության ապահովման գործում մեծ ավանդի համար Հայ առաքելական ուղղափառ Սուրբ եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի կենտրոնացված կրոնական կազմակերպության ղեկավար Եզրաս արքեպիսկոպոսին պարգևատրել Ալեքսանդր Նևսկու շքանշանով", - ասվում է փաստաթղթում: