Արմինֆո. Մարտի 22-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը՝ ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Դալիբալթյանի եւ դեսպանության խորհրդական Ստեփան Գեւորգյանի ուղեկցությամբ այցելել է UNIFIL կենտրոնակայան՝ լիբանանա-իսրայելական սահմանին՝ մասնակցելու հայկական զորախմբի հերթափոխության արարողությանը:
Ինչպես հաղորդել է Լիբանանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, դեսպանը հանդիպել է UNIFIL արևմտյան հատվածի հրամանատար, բրիգադի գեներալ Նիկոլա Մանդոլեզիի հետ, ով բարձր է գնահատել հայկական զորախմբի ծառայությունը լիբանանա-իսրայելական հակամարտության թեժ շրջանում, նշելով, որ հայկական զորախումբը շարունակել է պահակային ծառայություն իրականացնել նույնիսկ այն ժամանակ, երբ խաղաղապահների մեծ մասը գտնվում էր բունկերներում:
Աթաբեկյանը ողջունել է հայ խաղաղապահներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց անբասիր ծառայության և Լիբանանում կայունության ու խաղաղության հաստատման գործում ակտիվ մասնակցության համար:
Հիշեցնենք, որ 2014 թվին Հայաստանի ԶՈՒ խաղաղապահ բրիգադը ծառայություն է իրականացնում Լիբանանում UNIFIL -ի կազմում: Այսօրվա դրությամբ Լիբանանում առաքելության կազմում ծառայություն է իրականացնում շուրջ 30 հայ խաղաղապահ: