Արմինֆո. Ադրբեջանի օկուպացիոն ուժերը ավերել են Արցախի հինգ գյուղերի գերեզմանատները։
Ինչպես հաղորդում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը, Ադրբեջանի իշխանությունների կողմից Էթնիկ զտումների ենթարկված Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները ոչնչացվել են: «2025 թվականի մարտ ամսին հրապարակված արբանյակային պատկերներից (03/02/2025 թ.) երևում, որ նշված գերեզմանոցների տապանաքարերի մեծ մասը 2024 թ. ընթացքում անհետացվել են: Լուսանկարներից պարզ չէ վնասի չափերը», - ասվում է հիմնադրամի հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականի ամռանը Caucasus Heritage Watch (CHW) կազմակերպությունը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր 7-րդ զեկույցում ահազանգել էր Ադրբեջանի կողմից ԼՂՀ գրավյալ տարածքներում հայկական ժառանգության ոչնչացման դեպքերի 75% - ով, և, որպես վտանգված դասակարգված օբյեկտների թվի 29%-ով ավելացման մասին։