Արմինֆո. Բարեկամ Սիրիայի համար Հայաստանից մարդասիրական օգնություն փոխադրող բեռնատարներն ուղևորվել են դեպի հայ-թուրքական սահման՝ "Մարգարա" հսկիչ անցակետ: Այդ մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ մարդասիրական օգնությունը ներառում է սննդամթերք, դեղորայք, հիգիենայի պարագաներ, ինչպես նաև՝ առաջին անհրաժեշտության այլ պարագաներ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, Հայաստանի կառավարությունը մարտի 20-ի նիստում որոշում է կայացրել Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկել: Այդ նպատակով Հայաստանի իշխանությունները մարտի 21-31-ն ընկած ժամանակահատվածում բացել են Թուրքիայի հետ սահմանի չգործող "Մարգարա" անցակետը։