Արմինֆո. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 20-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից վերջին օրերին տարածվող ապատեղեկատվությանը:
"Դե, իհարկե, մեզ չի կարող չանհանգստացնել, որ առաջընթացի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրերի նախագծի համաձայնեցման ավարտի մասին լուրերի ֆոնին վերջին ժամանակներս, ցավոք, հաճախակիացել են նաև երկու երկրների սահմանին լարվածության աճի մասին հաղորդագրությունները։
Իհարկե, մենք գործընկերներին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, խուսափել իրավիճակի սրմամբ հղի ցանկացած գործողությունից։ Բոլոր ծագող հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ Եվ, իհարկե, մենք հանդես ենք գալիս 2020, 2022 թվականների բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների համալիրի իրականացմանը Բաքվի և Երևանի շուտափույթ վերադարձի օգտին", - ասել է նա։