Արմինֆո. "Դա անընդունելի է", - կառավարության հերթական նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դեռևս 2018 թվականին "շուքով" հարուցված աղմկահարույց գործերի, իր կարծիքով, «շոշափելի» արդյունքների բացակայությանը:
«Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի հաշվետվություններում ավանդաբար խոսվում է հարուցված քրեական գործերի ինչ-որ քանակի մասին: Բայց քրեական գործի հարուցման մեջ դրամատիկ ոչինչ չի կարող լինել. այն կարելի է նախաձեռնել այսօր, իսկ վաղը՝ դադարեցնել։ Կամ էլ գործը կարող է հասնել դատարան և ավարտվել արդարացմամբ։ Այլ կերպ ասած՝ մենք պետք է արձանագրենք, թե ինչ է տեղի ունեցել քրեական գործերի հարուցման հետ», - հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետը դժգոհել է, որ որոշ քրեական գործեր 2018 թվից շուքով են հարուցվել, բայց տարիներ շարունակ անավարտ են մնացել: «Ես զարմանքով, իսկ եթե՝ անկեղծ, ապա նաև որոշ զայրույթով նկատել եմ, որ մենք ունենք քրեական գործեր, որոնք հարուցվել են դեռևս 2018 թվականին մեդիա ուղեկցմամբ, իսկ երբ հետագայում փորձում ենք հասկանալ կատարվածը, ապա ստանում ենք պարզ տեղեկանք, որ քննությունը շարունակվում է։ Սա, կներեք, անընդունելի է, որովհետև հասարակությունն ու կառավարությունը պետք է պատասխան ստանան", - ասել է նա, ընդգծելով, որ պետական բյուջեից զգալի միջոցներ են ներդրվել Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքի կազմակերպման համար, ուստի կառույցից ակնկալում են ավելի մեծ արդյունավետություն:-